Mostrando entradas con la etiqueta Հավատք. Mostrar todas las entradas

Ուխտագնացություն Կադիս (տեսանյութ)

Uxtagnacutyun Cadiz
Ըստ իսպանական պատմական աղբյուրների, 17-րդ դարում Հայ վաճառականները Ջուղայից և այլ մահմեդական երկրներից հաստատվել են Կադիսում և զբաղվել են առևտրով` ստեղծելով առաջին Հայ համայնքը Իսպանիայի Թագավորությունում։

Կադիսի առաջին Հայ համայնքը ունեցել է իր եկեղեցին Capilla de Jesús Nazareno (Հիսուս Նազովրեցի մատուռը), որտեղ նրանք աղոթել են, ինչպես նաև՝ կառուցել են բացմաթիվ մեծ կառույցներ։ Ըստ իսպանական աղբյուրների, Կադիսի գործող ծերանոցի շենքը, Կադիսի ամենաբարձր աշտարակ դիտակետը և քաղաքապետարանի շենքը կառուցվել են հայ վաճառականների բարերարությամբ։

Իբրև Իսպանիայի Թագավորությունում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջին սպասավոր՝ հրավիրում եմ Իսպանիայում բնակվող բոլոր հայերին, ս.թ. Մայիսի 1-ին, կիրակի օրը, կատարել մեր առաջին Ուխտագնացությունը Կադիս, որպեսզի, նախ,վերանորոգենք մեր կապը պատմական ճանապարհ անցած հին հայ համայնքներից մեկի հետ, և աղոթենք այն նույն եկեղեցիում, ուր դարերով աղոթել են մեր նախնիները, հոգեհանգստյան մասնավոր պաշտոն կատարենք, եկեղեցու բարերար Շաքարյան Դավիթ, Պողոս և Հակոբ եղբայրների հոգվոց։

Այս սրբազան առիթով Անդալուսիայի, Մալագայի և Սևիլլայի շրջանների
Հայ Առաքելական եկեղեցու ծխական վարչությունները կազմակերպում են
ավտոբուսային երթ/ ուխտագնացության դեպի Կադիս։

Մանրամասների համար կարող եք դիմել.

Իսպանիայի Հայաստանյան Առաքելական եկեղեցի
Տ. Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտյան
Իսպանիայի և Պորտուգակիայի Հայրապետական Պատվիրակի Ընդհանուր Փոխնորդ
Հեռ. (00 34) 93 410 94 18
Բջջ. (00 34) 689 94 41 69

Մալագայի շրջան.
Դոկտ. Անդրանիկ Պապոյանի - 607 729 337,
Վրեժ Տեր Գրիգորյանին - 678-783-418

Սևիլաիյ շրջան
Դոկտ. Արմեն Սիմոնյանին - 677 676 413
Հայկ Պուլշղարյան - 633 733 636
Հակոբ Յապուջյան - 697 552 411

Կադիսի եկեղեցու հասցեն՝
Capilla de Jesús Nazareno en Cadiz
C/ Santa María s/n
11005 CADIZ

Իբրև ՈՒԽՏԱՎՈՐ կոչ եմ անում բոլորիս միասին կատարել այս պատմական առաջին ուխտագնացությունը Կադիս և միասին աղոթել այն նույն եկեղեցիում ուր աղոթել են մեր առաջին հայ համայնքի անդամները և սույնով մեր երախտապարտությունը հայտնել մեր նախնիներին` մեզ ժառանգվածի համար:

Աղոթարար՝
Տ. ՍԱՍՈՒՆ Ծ. ՎՐԴ. ԶՄՐՈՒԽՏՅԱՆ
Իսպանիայում և Պորտուգալիայում
Հայրապետական Պատվիրակի Ընդհանուր Փոխնորդ







Բնօրինակ

Publicado en , Publicado por Asociación d' Armenia a Catalunya -Ararat-. No hay Comentarios

Սուրբ Պատարագ Բարսելոնա քաղաքում

Գաղտնիք չէ, որ մեր ազգի պահպանման հիմնական պայմաններից մեկը եղել ու շարունակում է մնալ ազգային ու հոգևոր կուլտուրայի պահպանելն ու այն սերնդե սերունդ փոխանցելն է:

Ճակատագրի բերումով, հազարավոր հայեր բնակվում են Հայաստանի սահմաններից հազարավոր կիլոմետրեր հեռու: Մեր մատաղ սերունդը ոչ միայն զրկված է հայկական դպրոց հաճախելու կենսական անհրաժեշտությունից, այլ նաև դարերի հարուստ պատմություն ունեցող ազգային և հոգևոր կուլտուրան մոտիկից ճանաչելու, զգալու և հազարամյակների պատմություն ունեցող հոգևոր կոթողներն այցելելու հնարավուրությունից:
Այս հանգամանքը, դժբախտաբար, պատճառ է դառնում, որ հայ երիտասարդը կամաց-կամաց հեռանում է իր ազգային ակունքներից և աստիճանաբար կորցնում իր ազգային ինքնությունը:


  Սփուռքահայ համայնքները ամեն ինչ անում են այդ դառը իրականությունից խուսափելու և սերտ կապ պահպանելու հայրենիքի, հայ եկեղեցու, հայոց պատմության ու մշակույթի հետ:
Այդ նպատակին է ծառայում նաև Իսպանիայի տարբեր քաղաքներում մատուցվող Սուրբ Պատարագը:

Ծառայությունները իրականացնում է Իսպանիայում և Պորտուգալիյում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հայրենակիցները բառիս բուն իմաստով սփռված են ամբողջ Իսպանիայով, առայժմ պատարագները մատուցվում են այն քաղաքներում, որտեղ մեծ թվով հայկական ընտանիքներ են ապրում:

Յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակին պատարագ է մատուցվում Բարսելանայի (Սանտա Կոլոմա) Ավագ եկեղեցում, երկրորդ կիրակին` Վալենսիա քաղաքում, երրորդ կիրակին` Մադրիդում և չորորդը` Ալիկանտեյում: Պատարագները մատուցվում են կաթոլիկ եկեղեցիներում:

Ինչպես ամեն ամիս, այնպես էլ անցած կիրակի`ապրիլի 3-ին, պատարագ մատուցվեց Բարսելոնայի (Սանտա Կոլոմա) Ավագ եկեղեցում:
Պատարագին մասնակցում էին նաև Կատալունիայի “Արարատ” հայկական միության կիրակնօրյա դպրոցի սաներից մի քանիսը: Երեխաները մեծ հետաքրքրությամբ լսում էին Սասուն վարդապետին և ուշադիր հետևում նրա ցուցումներին` խաչակնքելու համար: Անհնար էր չհուզվել, տեսնելով, թե փոքրիկները ինչպես են իրենց անվարժ ձեռքերով խաչակնքելու փորձ անում:

Պատարագի վերջում, Տեր Սասուն Զմրուխտյանը` սովորության համաձայն, պատարագի մասնակիցներին ծանոթացրեց դարերի պատմություն ունեցող Իսպանահայ գաղութի ստեղծման մանրամասներին:
Պարզվում է, որ առաջին հայերը Իսպանիա են եկել դեռևս 16 դարում: Դրանք հիմնականում մուսուլմանական երկրներում բնակվող հայ վաճառականներ են եղել, որոնք Ամերիկայի հայտնաբերումից հետո նոր հորիզոններ որոնելով հասել են մինչև Իսպանիա: Առևտրական գործունեությունը ընդարձակելով 17-րդ դարում ստեղծել են առաջին հայկական համայնքը :

Ըստ իսպանական աղբյուրների, հայերը մեծ հարգանք են ունեցել տեղի բնակչության շրջաններում:
Մինչև օրս պահպանվել են Կադիս քաղաքում կառուցած հայակական եկեղեցին` Հիսուս Նազովրեցի մատուռը (Capilla de JesúsNazareno) , Կադիսի գործող ծերանոցի շենքը, ամենաբարձր աշտարակ դիտակետը (Կադիսի տեսարժան վայրերից մեկը) և քաղաքապետարանի շենքը, որոնք , ըստ իսպանական աղբյուրների կառուցվել են հայ վաճառականների բարերարությամբ։

Պատարագի մասնակիցները զարմանքով և մեծ հետաքրքրությամբ էին լսում տեր Սասունին, որը պատմությունն ավարտելով բոլորին հրավիրեց մասնակցել ս.թ մայիսի 1-ին Կադիս կազմակերպվող Ուխտագնացությանը:
Տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, իմանալով նաև, որ դպրոց հաճախող երեխաներից ոչ մեկը կնքված չէ, առաջարկեց միավորվել և մեկ ընդհանուր ծառայությամբ կնքել բոլորին:
Առաջարկը մեծ հավանությամբ ընդունվեց բոլորի կողմից:




LosArmenos

Publicado en , Publicado por Asociación d' Armenia a Catalunya -Ararat-. No hay Comentarios

Սուրբ Պատարագ

Surb Patarag
Սանտա Կոլոմայի "Արարատ" հայկական միությունը հայտնում է, որ կիրակի օրը` ապրիլի 3-ին, երեկոյան ժամը 17.00-ին, Սանտա Կոլոմայի Ավագ եկեղեցում տեղի կունենա Սուրբ Պատարագ

Հասցեն` Plaza de l'esglesia, Աանտա Կոլոմա
Մետրո` L1 - Սանտա Կոլոմա , կամ ` L9 - Plaza de l'esglesia

Publicado en , Publicado por Asociación d' Armenia a Catalunya -Ararat-. No hay Comentarios

Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու Կատալունիայի Ծխական Խորհրդի գրանցումը

Հարգելի Ծխական Խորհրդի անդամներ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին ժամը 19-ին Հայ Տանը կկայանա ԾԽ հերթական նիստը:

Ի գիտություն, հայտնում ենք նաև որ ս.թ. մարտի 29-ին նոտարական հաստատմամբ գրանցվեց և ճանաչվեց Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու Կատալունիայի Ծխական Խորհուրդը, այս կապակցությամբ ԾԽ նիստին հրավիրված են մասնակցելու հետևյալ հյուրերը`

1. Director General de Asuntos Religiosos de Cataluña.
2. Presidente de distrito del Ensanche y consejero de Ayuntamiento de Barcelona
3. Miembro ejecutivo de CiU.

Նիստի օրակարգն է`

1. ԾԽ գրանցման մասին Ատենապետի զեկույց:
2. Առաջիկա կրոնական արարողությունների մասին Հայր Սուրբի զեկույց `
Ա. Սուրբ Զատիկի արարողություն
Բ. Կադիսի ուխտագնածություն
Գ. Հայկական մեկօրյա դպրոցների աշակերտների կնունք
3. Ապրիլի 24-ի ծրագրի զեկույց:

Խնդրում ենք ապահովել Ձեր մասնակցությունը:
Կանխավ շնորհակալություն`


Ռ. Դավթյան
ԾԽ քարտուղար

Publicado en , Publicado por Asociación d' Armenia a Catalunya -Ararat-. No hay Comentarios